ADC-ն նուազեցրել է «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայութեան<br /> ամսավարձերը<br />


ADC-ն նուազեցրել է «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայութեան
ամսավարձերը

  • 15-05-2009 16:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմէնիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերութիւնը (ADC) յայտարարել է «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայութեան ամսավարձերի նուազեցման մասին: Ինչպէս յայտնեցին ADC-ից, մայիսի 13-ից յունիսի 12-ը, ստորագրելով մէկ տարուայ պայմանագիր, բիզնես բաժանորդները կստանան այդ տարուայ ընթացքում զգալիօրէն նուազեցուած ամսավարձեր վճարելու հնարաւորութիւն եւ կունենան բարձրակարգ օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայութիւն` առանց տրաֆիկի սահմանափակումների: Նշուած բաժանորդների համար 256 կիլոբիթ/վայրկեան արագութեամբ տուեալների ընդունման եւ 64 կբ/վրկ-ով հաղորդման ծառայութեան ամասավարձը 49 հազ. դրամից (131,1 ԱՄՆ դոլար) նվազեցվել է մինչեւ 38 հազարի, ընդունման 512 կբ/վրկ-ի եւ հաղորդման 128 կբ/վրկ-ի դէպքում` 70 հազարից 52 հազ.դրամի, 1 024 կբ/վրկ ընդունման եւ 256 կբ/վրկ հաղորդման դէպքում` 100 հազարից 71 հազ. դրամի, ընդունման 1 536 կբ/վրկ եւ հաղորդման 384 կբ/վրկ արագութեան դէպքում` 148 հազարից 106,6 հազ. դրամի, 2 048 կբ/վրկ ընդունման եւ 512 կբ/վրկ հաղորդման դէպքում` 194 հազարից 145,5 հազ. դրամի, 3 072 կբ/վրկ ընդունման եւ 768 կբ/վրկ հաղորդման դէպքում` 289 հազարից 216,8 հազար դրամի, իսկ արագութեան 4 096 կբ/վրկ եւ 1 024 կբ/վրկ տարբերակների դէպքում` 384 հազարից միցնչեւ 288 հազ. դրամի (www.adc.am): Ընդ որում, «Ինտերնետ Օֆիս Մինի»-ի բոլոր տարբերակների դէպքում էլ բաժանորդներին անվճար կտրամադրուի 1 IP հասցե, եւս 5 հազ. դրամ վճարով տրամադրւում են 8 IP հասցեներ, ենթացանց` 29 կետերով, որոնցից 6-ը` կիրառելի, իսկ միացման միանուագ վճարը 50 հազ. դրամ է: «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայութիւնը փոքր եւ միջին կազմակերպութիւնների համար մշակուած ինտերնետ ծառայութիւն է: Դրա մատուցումը իրականացւում է ADC-ի մօտակայ հանգույցից դէպի բաժանորդի գտնուելու վայրը` օպտիկամանրաթելային լարանցման միջոցով, ինչը ներառում է նաեւ համապատասխան վերջնասարքի տեղադրումը: ADC-ի ինտերնետ ծառայութիւնները մատուցվում են առանց տրաֆիկի սահմանափակումների, ինտերնետում բոլոր կիրառութիւնների 24 ժամ հասանելիությամբ (ներառեալ VPN (վիրտուալ մասնաւոր ցանց)` առանց որեւէ սահմանափակումների), տուեալների, ձայնի եւ վիդեո փոխանցման, բաժանորդների կողմից 24/7/365 ռեժիմով ցանցերի մոնիթորինգի հնարաւորութեամբ, շուկայում գնի եւ որակի լաւագոյն համատեղմամբ: ADC հայ-նորուեգական ընկերութիւնը հիմնադրուել է 2006թ.-ին, 2009թ.-ի սկզբից ADC-ի բաժնետէր է նաեւ Դուբայի «Դելտա Փարթներս» ընկերութիւնը: ADC-ն Երեւանում անցկացրել եւ շահագործում է օպտիկամանրաթելային ցանց, որը հիմնուած է գերժամանակակից IP/MPLS (Internet Protocol/ Multiprotocol Label Switching) տեխնոլոգիայի վրայ եւ ունի աւելի քան 400 կմ երկարություն:
  -   Տնտեսութիւն