Հայաստան է ներկրուել 250 տոննա ազօտական պարարտանիւթ<br />


Հայաստան է ներկրուել 250 տոննա ազօտական պարարտանիւթ

  • 13-05-2009 17:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ագրարագիւղացիական միաւորման նախաձեռնութեամբ Պարսկաստանից Հայաստան է ներկրուել 250 տոննա ազօտական պարարտանիւթ: Ինչպէս մայիսի 13-ի ասուլիսում յայտնեց կազմակերպութեան նախագահ Հրաչ Բերբերեանը, արդէն 160 տոննա պարարտանիւթ է ուղարկուել Շիրակի մարզ, 60 տոննա կտրամադրուի Ապարանի տարածաշրջանին, ինչպէս նաեւ Գեղարքունիքի եւ Լոռու մարզերին: Հ.Բերբերեանի խօսքերով, պարարտանիւթը գիւղացիներին կվաճառուի շուկայականից ցածր գներով: Եթէ 50 կգ-անոց մէկ պարկ պարարտանիւթը շուկայում վառաճվում է միջինը 8 հազար դրամով (մօտ 22 ԱՄՆ դոլար), ապա, ըստ Հ.Բերբերեանի, իրենք կվաճառեն շուկայականից ցածր գնով` 1500 դրամով էժան: Անդրադառնալով Հայաստանում ապրիլի կէսերին տեղացած առատ ձեան եւ ջերմաստիճանի մինչեւ -4-10 աստիճանով նուազմանը, Հ.Բերբերեանը նշեց, որ թէեւ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան պաշտօնեաները հերքում են, սակայն հանրապետութեան որոշ շրջաններում ցրտահարության դէպքեր այնուամենայնիւ արձանագրուել են: Մասնաւորապէս, ըստ նրա, 10%-ով ցրտահարվել են ծիրանենիները, 30%-ով` որոշ մշակաբոյսեր: Հ.Բերբերեանը նաեւ չբացառեց, որ ցրտահարության հետեւանքով գիւղատնտեսական մթերքների գների բարձրացում գրանցուի:
  -   Տնտեսութիւն