Ուկրաինայի արժոյթի շուկան յուլիսի 11-15-ը<br />


Ուկրաինայի արժոյթի շուկան յուլիսի 11-15-ը

  • 18-07-2011 11:56:27   |   |  Տնտեսութիւն
Անցած շաբաթ եւրոպական արժոյթը FOREX շուկայում նուազել է 0,74%-ով` հաւասարուելով 1,4156 գրիւնայի: Եւրոյի նուազմանը նպաստել է Իտալիայի խնդիրները, որն, ինչպէս սպասւում է, կարող է դառնալ Եւրոպական հերթական երկիրը, որը ֆինասական գնութիւն կը խնդրի: Moody's վարկանիշային գործակալութիւնը յայտնել է Իտալիայի վարկային վարկանիշի հնարաւոր նուազեցման մասին: Եւրոյ Միջբանկային համակարգում եւրոյի վաճառքի ցուցանիշը Ուկրաինայում անցած շաբաթ նուազել է 0,66%-ով` մինչեւ 11,324 գրիւնայ: Գալիք շաբաթում եւրոյի ցուցանիշը Ֆորեքս համաշխարհային շուկայում եւ Ուկրաինայի շուկայում կը գտնուի վարկանիշային գործակալութեօնների Եւրոպական զոնայի երկրների տուած գնահատականների ճնշման ներքոյ: Շաբաթուայ սկզբում հետաքրքիր կը լինեն օտարերկրեայ ներդրողների կողմից մայիսին ամերիկեան երկարաժամկէտ արժէթղթերի գնման մասին տեղեկութիւնները: Յարկ է ուշադութիւն դարձնել անշարժ գոյքի մասին ամերիկեան տուեալներին: Եւրոյի փոխարժէքի պահպանման հիմք կարող է հանդիսանալ Ամն-ի պետական պարտքի բարձրացման մասին որոշման յետաձգումը: Յիշեցնենք, որ ամերիկեան կուսակցութիւնների այս հարցում համաձայնութեան գալու համար վերջնաժամկէտ էր նշանակուած անցած շաբաթուայ հանգստեան օրերը: ԱՄՆ դոլար Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի անկանխիկ վաճառքի փոխարժէքը Ուկրաինայում աճել է 0,16%-ով` մինչեւ 7,999 գրիւնայ: Միջբանկային համակարգում ԱՄՆ դոլարով օրական միջին առեւտուրը կազմել է 352,6 մլն դոլար, նախորդ շաբաթուայ համեմատ նուազել է 34,76%-ով: Դոլարի անկանխիկ վաճառքի միջին ցուցանիշը աճել է 0,01%-ով`մինչեւ 8,002 գրիւնայ: ԱՄՆ դոլարով գործարքների միջին քանակը անցած շաբաթ նուազել է 0,05%-0,32%-ով, ինչը ցոյց է տալիս Ուկարինայում արժոյթի շուկայի կայունութիւնը: Ռուսական ռուբլի Անցած շաբաթ Ուկրաինայի միջբանկային շուկայում ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժէքը նուազել է 0,39%-ով` մինչեւ 0,2846 գրիւնայ: Ռուբլու անկանխիկ վաճառքի միջին փոխարժէքը նուազել է 0,35%` մինչեւ 0,285 գրիւնայ: Ուկրաինայում ռուբլու փոխարժէքի նուազումը կապուած է դոլարի նկտմամբ ռուսական արժոյթի թուլացման հետ` նաւթի գների բացասական դինամիկայի հետ առնչութեամբ:
  -   Տնտեսութիւն