Հայաստանի ապահովագրական ընկերույթունների չբաշխված շահոյթը<br /> 2009թ.-ի առաջին եռամսյակում 53,44%-ով աճել է<br />


Հայաստանի ապահովագրական ընկերույթունների չբաշխված շահոյթը
2009թ.-ի առաջին եռամսյակում 53,44%-ով աճել է

  • 11-05-2009 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտի 31-ի դրութեամբ Հայաստանում գործող ապահովագրական ընկերութիւնների ընդհանուր ակտիւների ծաւալը կազմել է 12 մլրդ 399 մլն 266 հազար դրամ (շուրջ 33 մլն 292 հազար ԱՄՆ դոլար)` 2008թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 6,14%-ով, իսկ պարտավորություններինը` 3 մլրդ 630 մլն 831 հազ. դրամ եւ նուազել 13,75%-ով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, այդ ընկերութիւնների հաշուեկշռային ընդհանուր կապիտալի ծաւալը նշուած ժամանահատվածում աճել է 17,35%-ով եւ կազմել 8 մլրդ 768 մլն 434 հազար դրամ, կանոնադրական կապիտալինը` 9,25%-ով եւ կազմել 7 մլրդ 227 մլն 539 հազար դրամ, գլխաւոր պահուստների ընդհանուր ծաւալը մնացել է նոյնը` 172 մլն դրամ, ապահովագրական պահուստներինն աճել է 1,86%-ով եւ կազմել 2 մլրդ 192 մլն 752 հազար դրամ: Ապահովագրական ընկերութիւնների ապահովագրավճարների ծաւալը մարտի 31-ին կազմել են 1 մլրդ 372 մլն 162 հազար դրամ, վերաապահովագրողներին փոխանցված ապահովագրավճարները` 485 մլն 935 հազար դրամ: Այդ ընկերութիւնների կողմից վճարվելիք ապահովագրական հատուցումների ընդհանուր ծաւալը 2009թ.-ի մարտի 31-ին կազմել է 113 մլն 269 հազար եւ եռամսյակում աճել 17,63%-ով, վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարներինը` 899 մլն 81 հազար դրամ եւ նուազել 41,91%-ով, ապահովագրական գումարների ընդհանուր ծաւալը` 2 տրլն 767 մլրդ 157 մլն 338 հազար դրամ (ըստ 49 878 ապահովագրական պայմանագրերի)` եռամսյակի սկզբի 2 տրլն 354 մլրդ 745 մլն 793 հազար դրամի (ըստ 49 639 ապահովագրական պայմանագրերի) դիմաց: Եթէ 2009թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրութեամբ ապահովագրական ընկերութիւնների չբաշխված շահոյթը կազմել է 924 մլն 995 հազար դրամ, ապա 2008թ.-ի դեկտեմբերի 31-ին` 602 մլն 836 հազար դրամ. աճը կազմել է 53,44%:
  -   Տնտեսութիւն