Հայաստանի վարկային կազմակերպութիւնների հաշուեկշռային<br /> ընդհանուր կապիտալը 2009թ.-ի առաջին եռամսյակում 13,5%-ով աճել է<br />


Հայաստանի վարկային կազմակերպութիւնների հաշուեկշռային
ընդհանուր կապիտալը 2009թ.-ի առաջին եռամսյակում 13,5%-ով աճել է

  • 05-05-2009 15:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտի 31-ի դրութեամբ Հայաստանում գործել են 25 վարկային կազմակերպութիւններ` 48 մասնաճիւղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, դրանց փաստացի լրացուած կանոնադրական հիմնադրամը նշուած ժամկէտին կազմել է 15 մլրդ 230 մլն 605 հազար դրամ (աւելի քան 40 մլն 875 հազար ԱՄՆ դոլար) եւ 2009թ.-ի առաջին եռամսյակում աճել 9,8%-ով: Վարկային կազմակերպութիւնների հաշուեկշռային ընդհանուր կապիտալը 2009թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 20 մլրդ 232 մլն 100 հազար դրամ, իսկ դրա աճն այս տարուայ առաջին եռամսյակում` 13,5%: Հայաստանի վարկային կազմակերպութիւնների ընդհանուր պարտաւորութիւնների ծաւալը 2009թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 53 մլրդ 742 մլն 763 հազար դրամ եւ 2009թ.-ի առաջին եռամսյակում աճել 13,4%-ով. ընդհանուր ակտիւների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 73 մլրդ 974 մլն 863 հազար դրամ եւ 13,4%: 2009թ.-ի մարտի 31-ի դրութեամբ վարկային կազմակերպութիւնների 73 մլրդ 22 մլն 507 հազար դրամ ընդհանուր գումարի վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 92,6%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը. 2008թ.-ի վերջին վերջին ցուցանիշը կազմել է 96%: Վարկային կազմակերպութիւնների կողմից ռեզիդենտներին տրուած վարկերի, աւանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրուած գումարների ընդհանուր ծաւալը 2009թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 66 մլրդ 976 մլն 466 հազար դրամ եւ նշուած եռամսյակում աճել 7,2%-ով: Արդիւնաբերութեան ճյուղին տրամադրուած գումարը կազմել է 6 մլրդ 813 մլն 715 հազար դրամ եւ 2009թ.-ի առաջին եռամսյակում աճել 9,9%-ով, գիւղատնտեսութեան ճյուղին տրամադրած գումարը նշուած եռամսյակում աճել է 18,6%-ով եւ կազմել 9 մլրդ 526 մլն 830 հազար դրամ, շինարարութեան ճիւղի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 9 մլրդ 738 մլն 265 հազար դրամ եւ 44,3%, տրանսպորտի եւ կապի ճիւղի պարագայում, 3 մլրդ 15 մլն 124 հազար դրամ եւ 8,4%: Առեւտրի ճյուղին տրամադրուած գումարների ծաւալը 2009թ.-ի յունուար-մարտին աճել է 10,9%-ով եւ կազմել 11 մլրդ 13 մլն 628 հազար դրամ: Տնտեսութեան ֆինանսական հատուածի պարագայում այդ ցուցանիները կազմել են, համապատասխանաբար, 5 մլրդ 155 մլն 352 հազար դրամ եւ 20,5%: 2009թ.-ի առաջին եռամսյակում վարկային կազմակերպութիւնների տրամադրած սպառողական վարկերի ծաւալը նուազել է 10,8%-ով եւ կազմել 7 մլրդ 434 մլն 649 հազար դրամ, իսկ հիփոթեքային վարկաւորման ծաւալը աճել է 11,3%-ով եւ կազմել 7 մլրդ 659 մլն 927 հազար դրամ: Այլ ճիւղերի տրամադրուած գոմարները նուազել են 28,9%-ով եւ կազմել 9 մլրդ 310 մլն 134 հազար դրամ: 2009թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանի վարկային կազմակերպութիւնների համախառն եկամուտները կազմել են 4 մլրդ 515 մլն 526 հազար դրամ: Այդ ժամանակահատուածում դրանց համախառն ծախսերը կազմել են 3 մլրդ 239 մլն 642 հազար դրամ, զուտ եւ չբաշխված շահույթները` 1 մլրդ 107 մլն 858 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն