Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները մէկ տարում<br /> 2,8%-ով աճել են<br />


Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները մէկ տարում
2,8%-ով աճել են

  • 04-05-2009 15:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ապրիլին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,8%-ով, իսկ դեկտեմբերի նկատմամբ` 4,3%-ով: 2009թ.-ի մարտ-ապրիլին Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուել է 6,6% ընդհանուր գնաճ, այդ թւում, ապրիլին մարտի համեմատ գներն աճել են 2,8%-ով: Վերջինս հիմնականում կենցաղային էլեկտրաապրանքների 2,9%, կահոյքի 3%, գեղաhարդարման 4%, մշակոյթի պրանքների 4,4%, լւացող միջոցների 5,7%, դեղամիջոցների 10,4% գնաճի արդիւնք է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինանիւթերի, հագուստի եւ գործուածքի, կոշկեղենի, անձնապիտոյ ապրանքների, տեքստիլեղենի, գորգեղէնի, այգեգործական ապրանքների, գրենական պիտոյքների, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում ապրիլին մարտի համեմատ արձանագրուել է 0,1-2,3% գնաճ, իսկ խոհանոցային սպասքի եւ վառելիքի ապրանքախմբերում` 1% գնանկում:
  -   Տնտեսութիւն