Հայաստանի կառավարութիւնը հաստատեց շշալցուած հանքային ջրերին<br /> ներկայացւող պահանջների վերաբերեալ տեխնիկական կանոնակարգը<br />


Հայաստանի կառավարութիւնը հաստատեց շշալցուած հանքային ջրերին
ներկայացւող պահանջների վերաբերեալ տեխնիկական կանոնակարգը

  • 30-04-2009 17:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան ապրիլի 30-ի նիստում հաստատուեց շշալցուած հանքային ջրերին ներկայացւող պահանջների վերաբերեալ տեխնիկական կանոնակարգը: Ինչպէս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, նախարարութիւնը պէտք է առաջիկայ 6 ամսուայ ընթացքում իրականացնի ուսումնասիրություններ եւ գործադիր մարմնին ներկայացնի տեղեկանք սպառողական շուկայում այս կանոնակարգն ուժի մէջ մտնելու ազդեցութեան վերաբերեալ: Նախարարի խօսքերով, հանքային ջրերի տեխնիկական կանոնակարգով կարգաւորւում են շշալցուած հանքային ջրերի արտադրութեան, մակնշման, փաթեթավորման, պահման եւ փոխադրման գործընթացները: Ըստ Ն.Երիցյանի, այդ փաստաթղթի ընդունման նպատակներն են` մարդկանց առողջութեան անվտանգութեան ապահովումը եւ սպառողներին թյուրիմացության մէջ գցող գործօնների կանխարգելումը, ինչպէս նաեւ կեղծուած հանքային ջրերի դէմ պայքարի իրաւական բազայի ստեղծումը: Ն.Երիցյանը յայտնեց, որ հանքային ջրերի շուկայում գլխաւոր խնդիրներից մէկն այն է, որ դրանց մեծ մասը բնական հանքային ջրեր չեն, այլ մի քանի հանքային ջրերի ու խմելու ջրի խառնուրդներ են: Կանոնակարգով յստակ տարբերակւում են բնական հանքային, սեղանի եւ բուժիչ բնական հանքային ջրերը:
  -   Տնտեսութիւն