2008թ.-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի զուտ եկամուտը կազմել է 2,9<br /> մլրդ դրամ` 2007թ.-ի 800 մլն դրամի դիմաց<br />


2008թ.-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի զուտ եկամուտը կազմել է 2,9
մլրդ դրամ` 2007թ.-ի 800 մլն դրամի դիմաց

  • 29-04-2009 19:33:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի զուտ եկամուտը կազմել է 2,9 մլրդ դրամ (մօտ 7 մլն 839 հազ. ԱՄՆ դոլար)` 2007թ.-ի 800 մլն դրամ զուտ եկամտի դիմաց: Այս մասին ապրիլի 29-ի ասուլիսում յայտնեց բանկի գլխաւոր տնօրէն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նրա տուեալներով, 2008թ.-ի ընթացքում բանկի վարկային փաթեթի ծաւալն աճել է 73%-ով եւ տարուայ վերջին կազմել 70,8 մլրդ դրամ, յաճախորդներից ներգրաւուած միջոցների ծաւալը կազմել է 27,4 մլրդ դրամ, ընդ որում, ժամկէտային աւանդների ծաւալը 2008թ.-ի ընթացքում աճել է 33%-ով եւ կազմել 14,5 մլրդ դրամ: Նշուեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի զուտ գործառնական եկամուտը 2008թ.-ի վերջին կազմել է 9,1 դրամ` տարուայ ընթացքում աճելով 78%-ով, իսկ կապիտալի եւ ակտիւների շահութաբերութեան գործակիցները 2008թ.-ի արդիւնքներով կազմել են համապատասխանաբար, 12,5% եւ 3%, 2007թ.-ի 9,2%-ի եւ 2,4%-ի դիմաց: Նշուեց նաեւ, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ակտիւները 2008թ.-ի ընթացքում աճել են 43%-ով եւ տարուայ վերջին կազմել 99,2 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորություններինը` 55%-ով եւ կազմել 75,3 մլրդ դրամ: Վ.Օվսյաննիկովը յայտնեց, որ Հայաստանի տնտեսական վիճակի վատացման պատճառով շատ յաճախորդներ չեն ունեցել բանկի հանդէպ պարտաւորութիւնները կատարելու հնարաւորութիւն, եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, ելնելով ապահովագրուած լինելու անհրաժեշտութիւնից, մեծացրել է պահուստների ծաւալը, որը 2008թ.-ի վերջին կազմել է վարկային պորտֆելի ծաւալի 2,1%-ը` 2007թ.-ի 1,1%-ի դիմաց: Նրա խօսքերով, բանկի մասնաճիւղերի թիւը 2008թ.-ի վերջին հասել է 78-ի, Երեւանում գտնուող 31 մասնաճիւղեր միացել են բանկի «on-line» համակարգին: Այդ ժամկէտին «ՎՏԲ-Հայստան բանկ»-ի իրաւաբանական անձ յաճախորդների թիւը հասել է 5 հազարի, իսկ ֆիզիկական անձ հաճախորդներինը` 230 հազարի:
  -   Տնտեսութիւն