Ըստ Ներսէս Երիցյանի, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի<br /> անկման պիկը կլինի այս տարեվերջին<br />


Ըստ Ներսէս Երիցյանի, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի
անկման պիկը կլինի այս տարեվերջին

  • 29-04-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պիկը կլինի այս տարեվերջին. այս պահին զարգացած երկրներում տնտեսութեան անկումը կազմում է 4-5%, իսկ զարգացող երկրներում` Չինաստանում եւ Հնդկաստանում հնարաւոր է տարին աւարտուի տնտեսական դրական աճով: Ինչպէս ապրիլի 29-ի ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, 2010թ.-ի համար արուած կանխատեսումներն արդէն դրական են: Ըստ նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարութիւնում ստեղծուել է կանխատեսող խումբ, որը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների հետ: Սակայն, նրա խօսքերով, կանխատեսումների մասին այս պահին չարժէ խօսել: «Տարբեր երկրներում հնչող բոլոր այն յայտարարութիւնները` միլիարդներ ծախսելու եւ տնտեսական անկումը կանխելու վերաբերեալ դատարկ դուրս եկան: Այսօր արդէն ակնյայտ է, որ ոչ մի երկրում, այդ թւում եւ զարգացած, դա չյաջողուեց»,- նշեց Ն.Երիցյանը: Նրա խօսքերով, Հայաստանում այս տարուայ առաջին եռամսյակում գրանցուած 6,1% տնտեսական անկումը դժուվար է վերականգնել: Սակայն, ըստ Ն.Երիցյանի, ֆինանսաւորման մեծ ալիքը, այդ թւում եւ բիւջէտային, յուլիսից սկսում է մեծ ծաւալներով հանրապետութիւն մուտք գործել: Միաժամանակ նա նշեց, որ պէտք է կենտրոնանալ տնտեսութեան աճի վրայ, քանի որ ինչքան էլ լինի անկումը, Հայաստանի տնտեսական ակտիւութիւնը չի լինի աւելի վատ, քան 2007 եւ 2008թթ.-ին էր: «Դրա համար կարեւոր է հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումների շարունակման անհրաժեշտութիւնը, իսկ բարեփոխումներից հրաժարուելը եւ հարկային բեռի նուազեցումը լաւ գաղափարներ չեն»,- ընդգծեց Ն.Երիցյանը:
  -   Տնտեսութիւն