Ապրիլի 14-17-ին Հայաստանի ներբանկային շուկայում բանկերի<br /> կողմից գնուել է մօտ 42 մլն դոլար, վաճառուել` մօտ 38,3 մլն դոլար<br />


Ապրիլի 14-17-ին Հայաստանի ներբանկային շուկայում բանկերի
կողմից գնուել է մօտ 42 մլն դոլար, վաճառուել` մօտ 38,3 մլն դոլար

  • 21-04-2009 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատուածում արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 41 մլն 934 հազ. 403 ԱՄՆ դոլար` 374,55 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 38 մլն 276 հազ. 595 ԱՄՆ դոլար` 376,79 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապրերի ծառայութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 7,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371,86 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 1,5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 10,4 մլն ԱՄՆ դոլար: Համեմատութեան համար նշենք, որ ապրիլի 6-10-ն ընկած ժամանակահատուածում արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 35 մլն 491 հազ. 348 ԱՄՆ դոլար` 371,68 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 38 մլրդ 268 հազ. 18 ԱՄՆ դոլար` 374,11 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 9,2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծավալըն 12,4 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն