2009թ.-ի յունուար-մարտին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի<br /> համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 6,1%-ով նուազել է<br />


2009թ.-ի յունուար-մարտին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի
համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 6,1%-ով նուազել է

  • 21-04-2009 18:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-մարտին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նուազել է 6,1%-ով եւ կազմել 465 մլրդ 508,4 մլն դրամ (մօտ 1 մլրդ 429,9 մլն ԱՄՆ դոլար` հաշուարկուած յունուար-մարտի 1 դոլարի դիմաց 325,56 դրամ միջին փոխարժեքով): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 101,9%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ այս տարուայ յունուար-մարտին հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 9,5%-ով եւ կազմել 133 մլրդ 79,4 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն նուազել է 5,1%-ով եւ կազմել 39 մլրդ 579,9 մլն դրամ, շինարարութեան ծաւալը նուազել է 21,9%-ով եւ կազմել 40 մլրդ 128,1 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է 3,9%-ով եւ կազմել 192 մլրդ 912,3 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը` նուազել 0,7%-ով եւ կազմել 157 մլրդ 470,6 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-մարտի համեմատ նուազել է 27,7%-ով եւ կազմել 781,9 մլն մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 47,3%-ով եւ կազմել 123,4 մլն դոլար, իսկ ներմուծումն նուազել է 22,2%-ով եւ կազմել 658,5 մլն դոլար: 2009թ.-ի յունուար-մարտին սպառողական գները 2008թ.-ի յունուար-մարտի համեմատ աճել են 2%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները նուազել են 7,4%-ով: Այս տարուայ մարտի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը աճել է 5,3%-ով եւ կազմել 78,7 հազար մարդ: Այս տարուայ յունուար-մարտին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 97 899 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 16,4%-ով), այդ թւում` պետական յատուածում` 80 682 դրամ (աճել է 18,1%-ով), ոչ պետական յատուածում` 123 501 դրամ (աճել է 13,1%-ով): Այս տարուայ յունուար-մարտին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 325,56 դրամ (2008թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 305,97 դրամ):
  -   Տնտեսութիւն