Հայաստանում այս տարի կշարունակուի բնական աղէտների<br /> կանխարգելմանն ուղղուած միջոցառումների ծրագրի ինրականացումը<br />


Հայաստանում այս տարի կշարունակուի բնական աղէտների
կանխարգելմանն ուղղուած միջոցառումների ծրագրի ինրականացումը

  • 15-04-2009 18:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գիւղատնտեսութեան նախարարութիւնն այս տարի շարունակելու է իրականացնել բնական աղէտների կանխարգելմանն ուղղուած միջոցառումների ծրագիր, որի համար պետբիւջէից յատկացուել է 1 մլրդ 140 մլն դրամ (մօտ 3 մլն 40 հազ. ամն դոլար): Ինչպէս ապրիլի 15-ի ասուլիսում յայտնեց գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Գալստեանը, հակահեղեղային միջոցառումներ կանցկացուեն Ազատ, Վեդի, Արաքս եւ Դեբետ գետերի ափամերձ տարածքներում: Մաքրման եւ ափապաշտպան կառոյցների վերականգնումից բացի կմաքրվեն Արաքս գետի հովտի Եղեգնավան եւ Ուրցաձոր համայնքներին հարող հատուածները, կամրացուեն Վեդի գետի հունի աւելի քան 13 կմ ափերը: Սելավաջրերի հոսքերը մեղմելու նպատակով կկառուցուեն նաեւ պատնեշներ: Ըստ Ս.Գալստեանի, առաջիկայում հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներ կիրականացուեն Արարատի մարզում: Նախատեսւում է այստեղ տեղակայել 12 կայաններ:
  -   Տնտեսութիւն