«Սինոփսիս»-ի Հայաստանի մասնաճիւղում մշակtyել է
միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային նոր
գործիք
09-04-2009 20:45:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման
եւ արտադրութեան ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան
ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկեան «Սինոփսիս» ընկերութեան
ամենախոշոր ստորաբաժանումներից մէկում` «Սինոփսիս Արմէնիա»-ում
մշակtyել է միկրոէլեկտրոնային արտադրանքի ելքի կառավարման ծրագրային
նոր` «Yield Explorer» գործիքը: Այս մասին ապրիլի 9-ին յայտնեց
«Սինոփսիս»-ի կորպորատիվ մարքեթինգի եւ ռազմավարական շուկաների
զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմէնիա»-ի գլխաւոր գործադիր
Ռիչ Գոլդմանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսանում
(ՀՊՃՀ/«Պոլիտեխնիկ») բուհի Կիբեռնետիկայի դեպարտամենտում յաջորդ
ուսումնական տարուայ սկզբից «Կիսահաղորդչային ֆիզիկա եւ
միկրոէլեկտրոնիկա» մասնագիտական ծրագրի մեկնարկին նուիրուած
միջոցառման ժամանակ:
Նրա խօսքերով, «Yield Explorer»-ը, որը 2009թ.-ի մարտից լաւ
արդիւնքներով կիրառւում է արտադրողների կողմից, թոյլ է տալիս
զգալիօրէն արագացնել եւ արդյունավետացնել միկրոէլեկտրոնային
արտադրանքի առաջին խմբաքանակում նախագծման սխալների յայտնաբերումը
եւ վերլուծութիւնը` նուազեցնելով վերանախագծման ծախսերը:
Ռ.Գոլդմանը նշեց, որ «Yield Explorer»-ի մշակումով
արդարացուեցին «Սինոփսիս»-ի կողմից մի քանի տարի առաջ ամերիկեան
«HPL» ընկերութեան ձեռքբերման հետ կապուած սպասելիքները. վերջինիս
ճարտարագիտական խոշորագոյն կենտրոններից մէկը գտնւում էր
Հայաստանում: Նա յաւելեց, որ «Yield Explorer»-ը երկրորդ ծրագրային
գործիքն է, որ մշակtyել է «Սինոփսիս Արմէնիա»-ում:
Նշուեց, որ «Կիսահաղորդչային ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա»
մասնագիտութեամբ մասնագէտներ կպատրաստվեն «Սինոփսիս Արմէնիա»-ի
Ուսումնական դեփպարտամենտում մշակուած կրթական քառամյա նոր ծրագրով:
Ռ.Գոլդմանի խօսքերով, սա ՀՊՃՀ-ի հետ համագործակցութեան
շրջանակներում իրականացyող հերթական ծրագրերից մէկն է, որն ուղղուած
է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխեանը նշեց, որ հիմնուելով
«համալսարան-արդիւնաբերութիւն» համագործակցութեան կրթական մոդելի
վրայ` նոր ծրագրի միջոցով հնարաւոր կլինի պատրաստել բարձր
որակավորմամբ մասնագէտներ, ովքեր կհամապատասխանեն կիսահաղորդչային
արդիւնաբերական ընկերութիւնների պահանջներին: Այս
մասնագիտութեամբ յետագայում նախատեսւում է նաեւ ուսուցում
կազմակերպել մագիստրոսական եւ ասպիրանտական համակարգերում:
Նոր ծրագրի շրջանակներում կկիրառուեն «Սինոփսիս»-ի
գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ծրագրային գործիքները եւ
ուսումնական նախագծային փաթեթները:
Ըստ Ո.Մարուխեանի, ՀՊՃՀ-ում «Սինոփսիս»-ի կրթականն ծրագրերը
գործում են 2001թ.-ից: Դրանց շրջանակներում անցած տարի բուհը
բակալավրիատի 93 շրջանաւարտ է ունեցել, իսկ 191 ուսանող այժմ
ուսումնառութիւն է անցնում ընկերութեան` միկրոէլեկտրոնային
սխեմաների նախագծման եւ համակարգերի ամբիոնում: Շրջանաւարտներից
10-ն արդէն թեկնածուական ատենախոություն են պաշտանել, եւս 6-ը`
կպաշտպանի այս տարի:
Նշենք նաեւ, որ «Սինոփսիս-Արմէնիա»-ի մշակած կրթական ծրագրի
ուսումնական նիւթերը հայերենից թարգմանվել են բազմաթիւ այլ
լեզուներով եւ դասաւանդւում են շատ երկրների` Ռուսաստանի,
Չինաստանի, եւրոպական երկրների եւ ԱՄՆ մի շարք համալսարաններում:
«Սինոփսիս»-ի համալսարանական ծրագիրը կիրառւում է աշխարհի աւելի
քան 450 համալսարաններում: Հայաստանում «Սինոփսիս Արմէնիա»-ի
Ուսումնական դեպարտամենտը համագործակցում է նաեւ Երեւանի պետական
համալսարանի, Հայաստանի ամերիկեան համալսարանի, Ռուս-հայկական
(Սլավոնական) պետական համալսարանի, Ռուսաստանում` Մոսկուայի
էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի հետ: