Եւրոպայի չեմպիոն Առաքել Միրզոեանը գնում է օլիմպիական
չեմպիոն հոր հետքերով
08-04-2009 13:20:00 | | Սպորտ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուխարեստում մեկնարկել է
Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւնը: Ապրիլի 7-ին Հայաստանի
տղամարդկանց հաւաքականից առաջինը մրցահարթակ ելան 69 կգ քաշայիններ
Առաքել Միրզոեանը (Բաղրամեան) եւ Գեւորգ Կակոյեանը (Վեդի):
Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոեանի որդի եւ սան Ա.Միրզոեանը
պոկեց 151 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտի 336 կգ արդիւնքով նուաճեց
չեմպիոնի կոչումն ու պարգեւատրուեց ոսկէ մեդալով:
Գ.Կակոյեանը պոկեց 140 կգ: Հրումում նա չկարողացաւ իր կամքին
ենթարկել 160 կգ կշռող ծանրաձողը, 0 միաւոր ստացաւ եւ հեռացաւ
ասպարէզից: