2009թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի
հաշուարկային փոխարժեքը 19,7%-ով աճել է
31-03-2009 21:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտին փետրուարի
համեմատ Հայաստանի սպառողական եւ արժոյթային շուկաներում
արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի
հաշուարկային փոխարժէքի (մարտի 1-30-ի դրութեամբ),
համապատասխանաբար, 1,4% եւ 19,7% յավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել
է):
Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում հանրապետութեան
սպառողական շուկայում արձանագրուած 1,4% գնաճն ուղեկցուել է ԱՄՆ
դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,03%
նուազումով:
2009թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին
հաշուարկային փոխարժեքը կազմել է 365,61 դրամ, ինչը 18,5%-ով
գերազանցել է 2008թ.-ի մարտի համապատասխան ցուցանիշը (308,61
դրամ):