2009թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի<br /> հաշուարկային փոխարժեքը 19,7%-ով աճել է<br />


2009թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի
հաշուարկային փոխարժեքը 19,7%-ով աճել է

  • 31-03-2009 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտին փետրուարի համեմատ Հայաստանի սպառողական եւ արժոյթային շուկաներում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի (մարտի 1-30-ի դրութեամբ), համապատասխանաբար, 1,4% եւ 19,7% յավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել է): Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում հանրապետութեան սպառողական շուկայում արձանագրուած 1,4% գնաճն ուղեկցուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,03% նուազումով: 2009թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 365,61 դրամ, ինչը 18,5%-ով գերազանցել է 2008թ.-ի մարտի համապատասխան ցուցանիշը (308,61 դրամ):
  -   Տնտեսութիւն