Մէկ տարում Հայաստանում բենզինի գինը նուազել է 20,8%-ով, իսկ
դիզելային վառելիքինը` 20%-ով
31-03-2009 20:50:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտին 2008թ.-ի
մարտի համեմատ Հայաստանում բենզինի գինը նուազել է 20,8%-ով,
դիզելային վառելիքինը` 20%-ով, իսկ 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ,
համապատասխանաբար, 4,4%-ով եւ 8,9%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի
մարտի ընթացքում բենզինի գինն աճել է 9,1%-ով, իսկ դիզելային
վառելիքինը` 5,7%-ով: