Սփիւռքահայ երգիչ Վաննօ Թադեոն Հայաստանում հանդէս կգայ Հայոց
ցեղասպանութեան 94-ամեակին նուիրուած համերգային ծրագրով
31-03-2009 18:34:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սփիւռքահայ օպերայի երգիչ
Վաննօ Թադեոն` Վահրամ Թադեւոսեանը, մայիսին Հայաստանում հանդէս կգայ
համերգային ծրագրով, որը նուիրուած կլինի Հայոց Ցեղասպանութեան
94-ամեակին: Ինչպէս մարտի 31-ի ասուլիսում նշեց Վ.Թադեոն, համերգի
ընթացքում կհնչեն ինչպէս հայ, այնպէս էլ այլագզի երգահանների
ստեղծագործութիւններ: Երգիչը հայ կոմպոզիտորներից կկատարի,
մասնաւորապէս, Կոմիտասի, Մակար Եկմալեանի ստեղծագործությունները:
Նշուեց նաեւ, որ Վ.Թադեոն համերգներով հանդէս կգայ նաեւ
Վանաձորում, Մեղրիում, Գորիսում եւ Արցախում:
Երգչի պրոդիւսեր Սամուէլ Սարգսեյանի գնահատմամբ, Վ.Թադեւոսեանը
այն եզակի երգիչներից է, ով աշխարհում անաղարտ ներկայացնում է
հայկական երաժշտութիւնը:
Անդրադառնալով օպերային արուեստի ներկայիս խնդիրներին,
Ս.Սարգսեանը նշեց, որ աշխարհում, առաւել եւս Հայաստանում դասական
արուեստը անկում է ապրում: Սակայն, ըստ նրա, ժամանակն է, որ մարդիկ
լուրջ դասական երաժշտությունով լցնեն իրենց հոգեկան
դատարկութիւնը: