«Ռուսական երկաթուղիներ» ընկերութեանը պէտք է օգնել եւ
վերահսկել,- գտնում է ՀՀ ԱԺ պատգամաւոր Վլադիմիր Բադալեանը
31-03-2009 18:18:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Ռուսաստանի
օրէնսդիր մարմինները համատեղ կվերահսկեն «Ռուսաստանեան
երկաթուղիներ» ընկերութեանը կոնցեսիոն կառավարմանը յանձնուած
հայկական երկաթուղու շահագործումը: Այս մասին մարտի 31-ի
ասուլիսում յայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական
յանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բադալեանը: Նա նշեց, որ
այդ հարցը քննարկուել է մարտի 25-28-ին Մոսկուայում կայացած
միջխորհրդարանական յանձնաժողովի 16-րդ նիստում: Որոշուել է նաեւ
նշուած հարցի կապակցութեամբ լսումներ կազմակերպել ՀՀ Ազգային
Ժողովում, որոնց կրհավիրվի նաեւ «Ռուսաստանեան երկաթուղիներ»
ընկերութեան ղեկավարութիւնը:
Վ.Բադալեանի խօսքերով, թէեւ ընթացիկ տարուայ առաջին եռամսյակն
աւարտւում է, սակայն ընկերութիւնը հայկական երկաթուղու զարգացման
համար ոչ մի ռուբլի չի ներդրել: Անդադառնալով երկաթուղով
փոխադրումների սակագների կտրուկ աճին, պատգամաւորը նշեց, որ
երթեւեկության արագութիւնը շարունակում է շատ ցածր մնալ
երկաթուղու մաշուածութեան պատճառով, քանի որ երկաթգծի շատ հատուածներ
վերանորոգման կարիք ունեն:
Ըստ Վ.Բադալեանի, տրանսպորտի խնդիրներին նուիրուած կլինի նաեւ
աշնանը Երեւանում կայանալիք հայ-ռուսական միջխորհրդարանական
յանձնաժողովի նիստը: Պատգամաւորի խօսքերով, հայկական երկաթուղին
կոնցեսիոն կառավարման յանձնելով դրա խնդիրները չեն լուծուի.
անհրաժեշտ է ռուսաստանեան ընկերութեանը «օգնել եւ վերահսկել»: