Գործարկուել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի itel.am<br /> կայքը<br />


Գործարկուել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի itel.am
կայքը

  • 25-03-2009 21:27:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համացանցային itel.am կայքի աշխատանքը կարեւոր է այն առումով, որ սպառողը հնարաւորութիւն ունենայ մէկ կայքում հետեւել կապի ոլորտում գործող խոշոր, միջին եւ փոքր ընկերութիւնների նորություններին: Այս կարծիքը մարտի 25-ին յայտնեց «Ղ-Տելեկոմ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանը` «Մեդիամաքս» լրատուական գործակալութեան itel.am կայքի շնորհանդէսի ժամանակ: Նա կաերորեց կայքի` ընկերութիւնների ղեկավարների բլոգերի «Executive» բաժինը` նշելով, որ այն ընձեռում է բաժանորդների կողմից բարձրացուած հարցրերին պատասխանելու հնարաւորութիւն: Ըստ Ռ.Յիրիկյանի, երբեմն լինում են պահեր, երբ մարդիկ ուզում են իրենց հարցի պատասխանն իմանալ ընկերութեան ղեկավարից, եւ նշուած բաժինը բաժանորդների կամ հնարաւոր բաժանորդների հետ անուղղակիօրէն շփուելու առիթ է: «արմէնտել» ընկերութեան Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան ղեկավար Անուշ Բեղլոյանի գնահատմամբ, itel.am-ը համալրում է հայերէն բովանդակութեամբ կայքերի շարքը, այն դէպքում, երբ դրանց պակասը մեծ խնդիր է: Նրա խօսքերով, կայքը կնպաստի նաեւ լրագրողների կողմից հեռահաղորդակցության ոլորտի վերլուծութիւնների իրականացմանը: «Մեդիամաքս»-ի տնօրէն Արա Թադեւոսեանը պարզաբանեց, որ itel.am կայքը նախատեսւում է դարձնել հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ նորարարութիւնների ոլորտների ինտերակտիւ լուսաբանման եւ քննարկման հարթակ: Կայքը բաղկացած է հիմնական երեք` լրատուական (լուրեր, վերլուծութիւններ, հարցազրույցներ), բջջային կապի, ինտերնետ հասանելիութեան եւ ֆիքսուած հեռախօսակապի ծառայութիւններ մատուցող ընկերութիւնների առաջարկների եւ դրանց համեմատությունների, եւ ընկերութիւնների ղեկավարների բլոգերի «Executive» բաժիններից:
  -   Տնտեսութիւն