Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Երկվորյակներ» ոսկէ յուշադրամը<br />


Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Երկվորյակներ» ոսկէ յուշադրամը

  • 25-03-2009 19:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկվորյակների պատկերով ոսկէ յուշադրամ: Ծրագրով թողարկվում են կենդանակերպի տասներկու նշաններով յուշադրամներ: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, յուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերուած է ՀՀ զինանշանը, որից ներքեւ, շրջանագծով, հայերէն եւ անգլերէն անուանական արժէքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշուած է թողարկման տարեթիւը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկայ է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջեւ դաշտը բաժանուած է տասներկու հաւասար մասերի, որոնցում պատկերուած են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մօտ, վերեւում` հայերէն, իսկ ներքեւում` անգլերէն, շրջանագծով մակագրուած է, համապատասխանաբար, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Յուշադրամի դարձերեսի կենտրոնում, աստղային երկնքի ֆոնի վրայ երկվորյակների պատկերն է: Ներքեւի աջ մասում պատկերուած է երկվորյակների կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ, վերեւում` լատիներէն, իսկ ներքեւում` ռուսերէն, նշուած է համաստեղութեան անուանումը համապատասխանաբար, «GEMINI» եւ «ԲԼԻԶՆԵՑԻ»: Յուշադրամը երկու կողմից, շրջանագծով, ուռուցիկ եզրաշուրթ է: Յուշադրամի դարձերեսի դաշտի ձեւաւորման համար օգտագործուել են գունաւոր ներկեր: Յուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Այն դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Յուշադրամի անուանական արժէքը 10 000 դրամ է, մետաղը` ոսկի, հարգը` 900, զանգվածը` 8,6գ, տրամագիծը` 22 մմ, որակը` լավացված, դրամաշուրթը` ատամնաւոր, տպաքանակը` մինչեւ 10 000 հատ:
  -   Տնտեսութիւն