Գեղարուեստական խորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել,- գտնում<br /> է Երուանդ Ղազանչեանը<br />


Գեղարուեստական խորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել,- գտնում
է Երուանդ Ղազանչեանը

  • 23-03-2009 16:56:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը աւելի քան մէկ տարի է աշխատում է առանց գեղարուեստական ղեկավարի: Ինչպէս մարտի 23-ի ասուլիսում վստահեցրեց թատրոնի տնօրէն Կամո Յովհաննիսեանը, իրենք ոչ մի խնդիրներ չեն ունեցել, աշխատել են բնականոն եւ ծանրաբեռնուած: Նրա խօսքերով, այսօր ինքը միաձնյա չի ղեկավարում թատրոնը: «Մենք ունենք գեղարուեստական խորհուրդ, որի անդամներից իւրաքանչիւրը կարող է գեղարուեստական ղեկավար լինել»,- ասաց Կ.Յովհաննիսեանը: Սակայն, Հ.Պարոնեանի անուան թատրոնի գեղարուեստական ղեկավար Երուանդ Ղազանչեանի կարծիքով, «որեւէ թատրոն առանց գեղարուեստական ղեկավարի չի կարող ապրել»: Ըստ նրա, թէեւ օպերային թատրոնում մեծ գործեր են բեմադրւում, սակայն հեռանկարային խաղացանկի եւ ազգային խաղաթատրոնի իմաստով անհրաժեշտ է գեղարուեստական ղեկավար ունենալ: «Գեղարուեստական ղեկավար նշանակում է խաղացանկի ընդհանուր սկզբունք եւ դավանանք: Ութ, տաս հոգանոց գեղարուեստական խորհուրդը չի կարող թատրոն ղեկավարել»,- գտնում է Ե.Ղազանչեանը: Իսկ ընդհանրապես մշակոյթի, այդ թւում օպերային թատրոնի զարգացման համար Կ.Յովհաննիսեանի գնահատմամբ, անհրաժեշտ են լաւ պայմաններ եւ բաւարար ֆինանսաւկորում: Ըստ նրա, չնայած վերջին տարիներին աճել են պետական ֆինանսաւորման ծաւալները, սակայն դրանք բաւարար չեն օպերային թատրոնի զարգացման, ստեղծագործական առաջընթացի համար: Այդ առումով, ըստ Կ.Յովհաննիսեանի, օպերային թատրոնի ստեղծագործական կազմը այսօր անում է անհնարինը:
  -   Մշակոյթ