Երեւանի Ավ.Իսահակեանի անվ.գրադարանը գործում է «Յունիինվեստ»<br /> ընկերութեան տրամադրած նոր տարածքում<br />


Երեւանի Ավ.Իսահակեանի անվ.գրադարանը գործում է «Յունիինվեստ»
ընկերութեան տրամադրած նոր տարածքում

  • 19-03-2009 21:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ավ.Իսահակեանի անուան Կենտրոնական գրադարանը 2009թ.-ի մարտից գործում է նոր` Նալբանդեան 4/1 հասցեում գտնուող տարածքում: Հիմնովին վերանորոգուած 1 255 քառ. մ մակերեսով տարածքը գրադարանին տրամադրվել է «Յունիինվեստ» ներդրումային ընկերութեան կողմից` երկու տարի ժամկէտով, իսկ գրադանի նախկին շէնքի տեղում եւ հարակից տեղանքում ընկերութիւնն կառուցում է «Ամիրեան Պլազա» բիզնես-մշակոյթային կենտրոնը: Երկու տարի յետոյ գրադարանը կտեղափողվի «Ամիրեան Պլազա»: Գրադարանի տնօրէն Յասմիկ Կարապետեանը մարտի 19-ի ասուլիսում յայտնեց, որ նոր տարածքում ներդրուել են համապատասխան ջեռուցման, օդափոխման եւ հակահրդեհային համակարգեր, ստեղծուել է համակարգչային ցանց: «Յունիինվեստ»-ի աջակցութեամբ ձեռք են բերուել նաեւ ժամանակակից կահոյք եւ անհրաժեշտ տեխնիկա: Գրադարանի ընթերցասրահներում եւ «Ամերիկեան անկիւնում» ներդրուել է նաեւ ձայնամեկուսացման համակարգ: Հ.Կարապետեանի խօսքերով, Ավ.Իսահակեանի անուան գրադարան տարեկան յաճախում են 30-35 հազար, իսկ օրեկան` 700-1000 ընթերցողներ: Միայն կենտրոնական գրադարանում պահւում է շուրջ 400 հազար կտոր գիրք, իսկ մայրաքաղաքում տեղակայուած 7 մասնաճիւղերի հետ միասին` 700 հազար գիրք: Գրադարանը համագործակցում է նաեւ հանրապետութեան եւ արտասահմանայան այլ գրադարանների հետ: Ավ.Իսահակեանի անվ. գրադարանի կենտրոնական նոր տարածքի մակերեսը 455 քմ մետրով գերզանցում է նախորդ տարածքի մակերեսը: Ներկայումս գրադարանն ունի 18 բաժիններ, այդ թւում` ընդարձակ գրապահոցներ եւ երկու ընթերցասրահներ: Ցուցահանդեսների, գրքերի շնորհանդեսների, գրական երեկոների կազմակերպման համար նոր տարածքում կառուցուել է նաեւ համապատասխան դահլիճ: Գրադարանի օգտագործմանն է յանձնուել նաեւ ոչ մեծ ամառային այգի: «Յունիինվեստ» ընկերութեան տնօրէն, հայկական «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանեան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը յայտնեց, որ գրադարանին աջակցութիւնը Հայաստանում «Յունիինվեստ»-ի կողմից իրականացուող սոցիալական եւ մշակոյթային աջակցութեան ծրագրերի մասն է կազմում:
  -   Մշակոյթ