Անցկացուեց Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի պատւոգրերի
յանձնման առաջին արարողութիւնը
10-03-2009 15:46:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնեյանը լրագրողների եւ քաղաքական գործիչների
շրջանում պատվոգրեր է սահմանել երկրում հանդուրժողականութեան
մշակոյթի զարգացման գործում ունեցած աւանդի համար: Մարտի 10-ին
առաջին պատւոգրերին արժանացան «Առաւօտ» թերթի լրագրող Աննա
Իսրայէլեանն եւ Մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա
Ալավերդեանը:
Պատւոգրերի յանձնման արարողութեան ժամանակ Ա.Յարութիւնեյանը
նշեց, որ Ա.Իսրայէլեանն ու Լ.Ալավերդեանն իրենց գործունէութիւնը
ծաւալելիս օբյեկտիվ են եւ քաղաքական արկածախնդրություններին տուրք
չեն տալիս: