Յայտնի են դարձել բասկետբոլի Հայաստանի 2009թ.-ի տղամարդկանց
եւ կանանց առաջնութիւնների մասնակիցները
26-02-2009 16:02:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յայտնի են դարձել
բասկետբոլի Հայաստանի 2009թ.-ի տղամարդկանց եւ կանանց
առաջնութիւնների մասնակիցների անունները: Ըստ մարզաձեւի
հանրապետական ֆեդերացիայի հաղորդագրութեան, այս տարի տղամարդկանց
առաջնութեանը կմասնակցեն 7 թիմեր` 2-ով աւելի, քան նախորդ
առաջնութիւնում: Այդ թիմերն են` «Պոլիտեխնիկը», «ՖԻՄԱ-Արաբկիր»-ը,
ԵՊՀ-ին, «Գիւմրին», «Վանաձորը», «Արթիկը» եւ «Արցախը»:
Կանանց առաջնութիւնում ելոյթ կունենան 5 թիմեր` «Գրանդ
Քենդի»-ն, ԳՄՀ-ն, «Գիւմրին», «Աջեռան» եւ «Արցախը:»
Առաջնութիւնները կմեկնարկեն ապրիլին: