Երեւանում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային պատանեկան<br /> մրցաշար<br />


Երեւանում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային պատանեկան
մրցաշար

  • 16-02-2009 20:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 16-ին Կարեն Դեմիրճեանի անուան մարզահամշակութային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային թիմային մրցաշար Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Հայաստանի պատանեկան հաւաքականների մասնակցութեամբ: Բացման արարողութեանը ներկայ էին եւ մասնակիցներին ողջունեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի նախարար Արմէն Գրիգորեանը եւ Բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադեանը: Ռուսաստան-Ղազախստան մրցամարտում գրանցուեց 21:18 հաշիւը: Հայաստան-Վրաստան հանդիպումն աւարտուեց տանտէրերի յաղթանակով` 23:15: Փետրուարի 17-ին կմրցեն Ռուսաստան-Վրաստան եւ Ղազախստան-Հայաստան զույգերը: Մրցաշարը կաւարտուի փետրուարի 18-ին:
  -   Սպորտ