Ըստ Գուրգէն Սարգսեյանի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման<br /> ծրագրով հետաքրքված է նաեւ Ասիական զարգացման բանկը<br />


Ըստ Գուրգէն Սարգսեյանի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման
ծրագրով հետաքրքված է նաեւ Ասիական զարգացման բանկը

  • 16-02-2009 20:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով փետրուարի 16-ին Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ արեւմտյան դեպարտամենտի տրանսպորտի եւ կապի բաժնի տնօրէն Հոնգ Վանգին, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանն ընդգծել է Հիւսիս-հարաւ աւտոճանապարհային միջանցքի կառուցման կարեւորութիւնը, որը բացի Հայաստան-Վրաստան աւտոտրանսպորտային կապից կապահովի տարանցիկ բեռնափոխադրումներ: Ըստ նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի, անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հնարաւորութիւններին, Գ.Սարգսեանը նշել է, որ այդ ծրագրով հետաքրքված է նաեւ Ասիական զարգացման բանկը: Ըստ Հ.Վանգի, Հիւսիս-հարաւ միջանցքի կառուցման տեխնիկական ուսումնասիրութիւնն ընդգրկուած է Ասիական զարգացման բանկի 2009թ.-ի ծրագրերում, եւ այդ նպատակով բանկն արդէն յայտարարել է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրման մասին: Նա յայտնեց, որ ներկայումս ամփոփւում են ծրագրի խորհրդատուի ընտրութեան համար յայտարարուած մրցոյթի արդիւնքները: Խորհրդատուն աշխատանքները կսկսի ապրիլի երկրորդ կէսից: Ինչ վերաբերում է միջանցքի շինարարութեան ֆինանսաւորմանը, ապա բանկի ներկայացուցիչն առաջարկեց այն իրականացնել բազմափուլային տարբերակով:
  -   Տնտեսութիւն