«Թամարա ֆրութ» ընկերութեանը տրամադրվել է 3,4 մլն ԱՄՆ դոլարի<br /> բիւջէտային երաշխիք<br />


«Թամարա ֆրութ» ընկերութեանը տրամադրվել է 3,4 մլն ԱՄՆ դոլարի
բիւջէտային երաշխիք

  • 12-02-2009 17:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան փետրուարի 12-ի նիստում որոշուեց «Թամարա ֆրութ» ընկերութեանը տրամադրել 3,4 մլն ԱՄՆ դոլարի բիւջէտային երաշխիք` յետագայ գործունէութիւնը շարունակելու եւ ընդլայնելու համար: Ինչպէս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, հակաճգնաժամային նման ծրագրի իրականացման հիմնական նպատակը տեղական արտադրողին օժանդակելն է: Ըստ նրա, ընկերութիւնը պէտք է ստեղծի 120 աշխատատեղ, ապահովի տարեկան 2800-3000 տոննա հումքի արտադրութիւն, 2009-2020թթ.-ին ապահովի 8,6-8,7 մլրդ դրամ արժողութեան արտադրանքի արտահանում, կազմակերպի արտադրանքի 75%-ի արտահանում Ռուսաստան եւ Եւրոպա: Ընկերութեան առջեւ, ըստ Ն.Երիցյանի, խնդիր է դրուած 2010թ.-ին անցնել աուդիտ միջազգայնօրէն ճանաչուած աուդիտորական ընկերութեան կողմից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, այսպիսով «նոր է բացւում պետութիւն-մասնաւոր բիզնես համագործակցութեան բնագաւառում»: Ըստ նրա, նախկինում երբեք այսպիսի ծրագրեր չեն իրականացուել, երբ պետութիւնն ուղղակի աջակցում է մասնաւոր յաջողուած բիզնեսին` հնարաւորութիւն տալով ընդլայնել իր արտադրութեան, գործունէութեան ծաւալները: Վարչապետը նկատեց, որ «Թամարա ֆրութ»-ը ունի նաեւ օրգանիկ արտադրութեան միջազգային չափանիշներին համապատասխանող սերտիֆիկատներ: Այսպիսով ընկերութեանը հնարաւորութիւն է տրւում արտադրանքը արտահանել միջազգային նոր շուկաներ, որտեղ օրգանական ապրանքների պահանջարկը չափազանց մեծ է, իսկ գները շուկայական համանման ապրանքներից 40%-ով աւելի բարձր: Կառավարութիւնը հաստատեց նաեւ «Թամարա ֆրութ» ընկերութեան օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը, որի համաձայն նախատեսւում է տնկել 450 հազար բարձր բերքատուութեան ազնվամորու, մոշի, կարմիր եւ սեւ հաղարջի տնկիներ, միաժամանակ անցկացնել սելեկցիոն աշխատանքներ 3000 քմ տարածքում: Ծրագրի համաձայն առաջին տարում բերաքատվությունը կազմելու է 4 տոննա, իսկ երկրորդ եւ երրորդ տարում, համապատասխանաբար, 10 եւ 12 տոննա:
  -   Տնտեսութիւն