Ձեռագործ գորգագործությամբ զբաղուող ընկերություններն<br /> այսուհետեւ ազատւում են ԱԱՀ-ից եւ շահութահարկից<br />


Ձեռագործ գորգագործությամբ զբաղուող ընկերություններն
այսուհետեւ ազատւում են ԱԱՀ-ից եւ շահութահարկից

  • 12-02-2009 17:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան փետրուարի 12-ի նիստում ընդունուած որոշմամբ ձեռագործ գորգագործությամբ զբաղուող ընկերություններն այսուհետեւ ազատւում են աւելացուած արժէքի հարկից (ԱԱՀ) եւ շահութահարկից: Ինչպէս նշեց վարչապետ Տիգրան Սարգսեանը, այսուհետ ձեռագործ գորգերի արտադրութիւնը Հայաստանում դիտարկվելու է որպէս ժողովրդական արուեստ: Նրա խօսքերով, ուսումնասիրությունները ցոյց են տալիս, որ եթէ ձեռագործ գորգերի արտադրութիւնը տեղափոխւում է արդիւնաբերական դաշտ, ապա ընկերութիւնները կորցնում են իրենց մրցունակությունը, եւ ընդհանրապես այդ բոլոր արտադրութիւնները Հայաստանում փակվում են: «Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձն ու այս բնագաւառում ստեղծուած իրավիճակը, սա միակ ճանապարհն է, որով կկարողանանք պահպանել այն աւանդոյթները, որ կան ձեռագործ գորգերի ոլորտում, ինչպէս նաեւ կկարողանանք պահպանել եւ փոխանցել այդ ժառանգութիւնը ապագայ սերունդերին»,- նշեց Տ.Սարգսեանը: Նիստին յաջորդած ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը յայտնեց, որ գորգագործութեան ոլորտը հարկերից ազատելն էական ազդեցութիւն չի ունենայ պետբիւջէի վրայ, քանի որ այժմ էլ այդ ընկերութիւնները կանգնած են փակման եզրին:
  -   Տնտեսութիւն