Մելիտա Յակոբեան. «Հայկական մենթալիտետը խանգարում է մեզ<br /> նորմալ ապրել»<br />


Մելիտա Յակոբեան. «Հայկական մենթալիտետը խանգարում է մեզ
նորմալ ապրել»

  • 05-02-2009 21:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողների իրավուքների պաշտպանութիւնը անբաւարար մակարդակի վրայ է մենթալիտետի պատճառով: Նման համոզմունք է յայտնել փետրուարի 5-ի ասուլիսում Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Յակոբեանը: «Հայկական մենթալիտետը խանգարում է մեզ նորմալ ապրել: Բանն այն է, որ սպառողները նախընտրում են անանուն բողոքները, սակայն կտրականապէս հրաժարվում են խանութի դէմ սեփական անունից բողոք ներկայացնել անգամ այն դէպքերում, երբ գնուած սնունդը վտանգաւոր է առողջութեան համար»,- նշել է նա: Անդրադառնալով ՀԴՄ-ների հետ կապուած խնդիրներին, Մ.Յակոբեանը նշեց, որ դրանք Մոսկուայի տոնավաճառներում առ այսօր էլ համատարած չեն կիրառւում: Եվ հարց է առաջանում` արդեօք Հայաստանում ծայրահեղությունների յետեւից չե՞նք ընկնում` ՀԴՄ-ների տեղադրման ներկայ ծրագրով: Ըստ Մ.Յակոբեանի` ամենաօպտիմալը Ռուսաստանի քաղաքականութունն է, որտեղ փոքր օբյեկտների նկատմամբ կիրառում են հաստատագրուած հարկեր. հարկատուն ամիսը մէկ ներկայացնում է տեղեկատուութիւն շրջանառութեան մասին, այնուհետեւ որոշակի տոկոսադրույքով դրանից հարկ վճարում:
  -   Տնտեսութիւն