Էկոնոմիկայի նախարարը գտնում է, որ Հայաստանը հնարաւորութիւն<br /> ունի դառնալ միջուկային բժշկութեան տարածաշրջանային կենտրոն<br />


Էկոնոմիկայի նախարարը գտնում է, որ Հայաստանը հնարաւորութիւն
ունի դառնալ միջուկային բժշկութեան տարածաշրջանային կենտրոն

  • 04-02-2009 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 4-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանին ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան տարեկան հաշուէտւութիւնը, նախարար Ներսէս Երիցյանը նշեց, որ արդէն հաստատուել է ՀՀ Կայուն զարգացման ծրագիրը եւ մշակման աւարտական փուլում է դրանով նախատեսուած միջոցառումների ծրագիրը: Ըստ նախարարի, հստակեցվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցութեան շրջանակներում առաջիկայ 3-4 տարիներին իրականացուելիք ծրագրերը, ձեւաւորուել է առաջնահերթ ծրագրերի փաթեթը, որոնց իրականացման համար ՀԲ-ին ներկայացուել է 1 մլրդ ԱՄՆ դոլարից աւելի վարկային յայտ: Գործարար միջավայրի բարելաւման նպատակով 2008թ.-ին մշակtyել եւ կառավարութեան կողմից ընդունուել է Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի «Գերազանցութեան կենտրոն» համազգային նախագծի հայեցակարգը: Ծրագրով նախանշուել եւ արդէն իրականացւում են 10 հիմնական ուղղութիւններով նախատեսուած միջոցառումները: Բացի այդ, նախարարութիւնը կառավարութիւն է ներկայացրել Ալիխանյանի անուան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում «CICLONE-30» իզոտոպների արտադրութեան համալիրի տեղադրման եւ Հայաստանում Միջուկային բժշկութեան կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագիրը: Նշուեց, որ արագացուցիչների կիրառումը բժշկութեան մէջ եւ հարակից բնագաւառներում հնարաւորութիւն կտայ Հայաստանը դարձնել Միջուկային բժշկութեան տարածաշրջանային կենտրոն: Ն.Երիցյանը յայտնեց, որ նախարարութեան ծրագրերն իրականացնելու «լաւ մասնագէտների ներգրաւման կարիք կայ: Այդ առնչութեամբ Տ.Սարգսեանը նշեց, որ բարձրորակ մասնագէտների կարիք առկայ է նաեւ միւս նախարարութիւններում եւ գերատեսչություններում: Վարչապետի խօսքերով, ՀԲ-ի կողմից յատկացւող տեխնիկական օժանդակությունը պէտք է ուղղուի կադրերի մասնագիտական կարողութիւնների ձեւաւորմանը եւ զարգացմանը: Այդ ուղղութեամբ մշակւող ծրագրերն, ըստ Տ.Սարգսեյանի, պէտք է նաեւ ՀՀ քաղծառայողների համակարգին համահունչ լինեն:
  -   Տնտեսութիւն