Ըստ նախարարի, Մշակոյթի նախարարութիւնում անհրաժեշտ է<br /> ձեւաւորել տեսչական մարմին<br />


Ըստ նախարարի, Մշակոյթի նախարարութիւնում անհրաժեշտ է
ձեւաւորել տեսչական մարմին

  • 03-02-2009 20:12:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակոյթի նախարարութեան գործունէութիւնը 2008թ.-ին նպատակաուղղվել է ՀՀ կառավարութեան 2008-2012թթ.-ի գործունէութեան ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը: Այս մասին փետրուարի 2-ին ՀՀ վարչապետին ներկայացուած տարեկան հաշուետւութիւնում յայտնեց նախարար Յասմիկ Պողոսեանը: Վարչապետին ներկայացնելով ոլորտում առկայ խնդիրները, Հ.Պողոսեանը նշեց, որ մշակոյթային ոլորտում նկատւում է ոչ պրոֆեսիոնալ կադրերի ներհոսք, լուծուած չէ նաեւ ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցը: Ըստ նրա, այդ ուղղութեամբ անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր: Հ.Պողոսեանը տեղեկացրեց, որ մշակոյթային արժէքների վերականգնման հարցում նույնպես առկայ են խնդիրներ, եւ դրանց լուծման ուղղութեամբ քննարկումներ են ընթանում: Նախարարութիւնն աշխատանքներ է տանում, որպէսզի մշակոյթի օջախներում վաճառւող տոմսերի իրական թիւը հաշվառվի եւ հարկային մարմինները հնարաւորութիւն ունենան ֆիքսել իրական եկամուտները: Այդ նպատակով մշակոյթի օջախներում կներդրուի տոմսերի վաճառքի էլեկտրոնային ծրագիր: Հ.Պողոսեանը նշեց նաեւ, որ նախարարութեան կազմում առաջնահերթ անհրաժեշտ է ձեւաւորել տեսչական մարմին:
  -   Մշակոյթ