ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ԿՈՐՈՇՈՒԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ-ԱՂԱԲԵԿԵԱՆ<br /> ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱՄԱՐՏՈՒՄ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ԿՈՐՈՇՈՒԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ-ԱՂԱԲԵԿԵԱՆ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱՄԱՐՏՈՒՄ

  • 25-01-2007 17:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 24-ին Տիգրան Պետրոսեանի անուան շախմատիստի տանը աւարտուեց Հայաստանի կանանց շախմատի բարձրագոյն խմբի առաջնութիւնը: 9 հնարաւորից 7-ական միաւոր վաստակեցին Սիրանուշ Անդրիասեանը (Էջմիածին) եւ Լիանա Աղաբէկեանը (Վանաձոր): Առաջնութեան յաղթողին որոշելու համար նրանց միջեւ կանցկացուի լրացուցիչ մրցամարտ: Իսկ 3-րդ տեղը 6 միաւորով զբաղեցրեց Լիլիթ Գալոյեանը (Երեւան): Տղամարդկանց մրցաշարում 8 հնարաւորից 6 միաւոր է վաստակել Կարեն Ասրեանը: 5-ական միաւոր ունեն Տիգրան Լ. Պետրոսեանը եւ Տիգրան Նալբանդեանը: 4 մասնակից վաստակել են 4-ական միաւոր եւ բաժանում են 4-7-րդ տեղերը:
  -   Սպորտ