Վ. ՊՈՒՏԻՆ. ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԷՊ ԿԴԱՌՆԱՅ ԱՊՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


Վ. ՊՈՒՏԻՆ. ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԷՊ ԿԴԱՌՆԱՅ ԱՊՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 22-01-2007 20:54:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մէկ անգամ եւս յայտարարել է, որ Կոսովոյի խնդիրը ունիվերսալ բնոյթ ունի եւ պէտք է նախադէպ դառնայ ԱՊՀ տարածքի նոյնանման հակամարտութիւնների կարգաւորման համար,- հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Վլադիմիր Պուտինն այս յայտարարութիւնն արել է յունվարի 21-ին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ: Ըստ Պուտինի, եթէ մենք շրջանցում ենք տարածքային ամբողջականութեան սկզբունքը եւ ասում. «դե ինչ, այդպէս է ստացուել» եւ միջազգային հանրութիւնը ոչինչ չի ցանկանում անել, որպէսզի վերականգնի Սերբիայի տարածքային ամբողջականութիւնը, այդ ժամանակ միւս ազգերն էլ իրաւունք ունեն ասելու. «մենք եւս կիսում ենք այդ մօտեցումը»: Ըստ նրա, Կոսովոյի խնդրի լուծման հանդէպ մօտեցումը պէտք է լինի հաւասարակշռուած:
  -   Միջազգային