ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ<br /> ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԵՏ ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԵՏ ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 19-01-2007 18:30:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային խոշոր մրցաշարի 5-րդ փուլում, որը կայացաւ յունվարի 18-ին, Լեւոն Արոնեանը ոչ-ոքի է խաղացել նորվեգացի 16-ամեայ Մագնուս Կառլսենի հետ: Լ.Արոնեանը եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 5 հնարաւորից ունեն 3-ական միաւոր եւ բաժանում են 4-5-րդ տեղը: Առաջատարը 4,5 միաւորով Թեյմուր Ռաջաբովն է(Ադրբեջան): 2-րդ եւ 3-րդ տեղերը 3,5-ական միաւորով զբաղեցնում են Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Յունվարի 19-ին անցկացւում են 4-րդ փուլի պարտիաները: Լ.Արոնեանի մրցակիցը Պեոտր Սվիդլերն է (Ռուսաստան): 2-րդ խմբի մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը 5 հնարաւորից վաստակել է 2 միաւոր եւ 14 մրցակիցների պայքարում ընթանում է 10-րդ տեղում: Նա հերթական փուլում մրցում է Նիջ Բոյերի (Հոլանդիա) հետ:
  -   Սպորտ