ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 4 ՀՆԱՐԱՒՈՐԻՑ<br /> ՎԱՍՏԱԿԵԼ Է 2,5 ՄԻԱՒՈՐ <br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 4 ՀՆԱՐԱՒՈՐԻՑ
ՎԱՍՏԱԿԵԼ Է 2,5 ՄԻԱՒՈՐ

  • 17-01-2007 17:09:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 16-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացուող շախմատի միջազգային խոշոր մրցաշարի 4-րդ փուլում Լեւոն Արոնեանը սեւերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Մոտիլյովի հետ (Ռուսաստան): Լ.Արոնեանը 4 հնարաւորից վաստակել է 2,5 միաւոր եւ 5 շախմատիստների հետ բաժանում է 3-7-րդ տեղերը: Առաջատարը Թեմուր Ռաջաբովն է (Ադրբեջան), որը վաստակել է 3,5 միաւոր: Զուգահեռ անցկացուող 2-րդ խմբի մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը 4-րդ փուլում զիջեց Տատեանա Կոզինցեւային (Ռուսաստան) եւ այժմ 4 հնարաւորից ունի 1,5 միաւոր:
  -   Սպորտ