ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐԵԱՆ ՀԱՒԱՔՈՒՄ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ ԻՐԵՆՑ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻԶՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐԵԱՆ ՀԱՒԱՔՈՒՄ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ ԻՐԵՆՑ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻԶՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 10-01-2007 17:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բռնցքամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հաւաքականների այս տարուայ առաջին ուսումնամարզական հաւաքը կսկսուի յունվարի 22-ից` Ծաղկաձորի օլիմպիական մարզահանգրուանում: Հաւաքին կմասնակցեն կաշուե ձեռնոցի 34 վարպետներ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար, ՀՀ վաստակաւոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Լեւոն Յովհաննիսեանը: Ըստ նրա, Ծաղկաձորեան հաւաքում շեշտը կդրուի նրանց ընդհանուր ֆիզպատրաստականության բարելաւման վրայ: Այնուհետեւ հաւաքականների անդամները տեխնիկատակտիկական յատկանիշների կատարելագործման նպատակով պարապմունքները կշարունակեն Արարատ քաղաքի «Այգ» մարզաբազայում:
  -   Սպորտ