2006 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ<br /> ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 0,2%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


2006 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 0,2%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 10-01-2007 13:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2006թ.-ի յունուար-նոյեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 493,3 մլրդ դրամ (մօտ 1 մլրդ 172 մլն ԱՄՆ դոլար) եւ 0,2%-ով գերազանցել 2005թ.-ի նոյն ժամանակաշրջանի մակարդակը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2006թ.-ի նոյեմբերին գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը, համադրելի գներով, հոկտեմբերի համեմատ աճել է 5,2%-ով: 2006թ.-ի 11 ամիսներին անասնաբուծութեան համախառն արտադրանքը կազմել է 168 մլրդ 89,7 մլն դրամ, ինչը 9%-ով աւելի է 2005թ.-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ բուսաբուծութեան համախառն արտադրանքը կազմել է 325 մլրդ 199,7 մլն դրամ, կամ 3,8%-ով պակաս: Անասնաբուծական հիմնական մթերքի արտադրութեան ծաւալները, բացառութեամբ ձուի, աւելացել են: Անասունի եւ թռչնի մսի արտադրութեան ծաւալը գերազանցել է 2005թ.-ի նոյն ժամանակաշրջանի մակարդակը 16,2 հազ. տոննայով կամ 19,3%-ով, կաթինը` 27,8 հազ. տոննայով կամ 4,8 %-ով: 2006թ.-ի յունուար-նոյեմբերին իրականացուել է 2 մլրդ 370,8 մլն դրամի ձկան որս, ինչը գերազանցել է 2005թ.-ի նոյն ժամանակաշրջանի մակարդակը 47%-ով:
  -   Տնտեսութիւն