ՅՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԿԱՇՈՒԵ ԳՆԴԱԿԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ՆԻԿՈԼԱՅ<br /> ՂԱԶԱՐԵԱՆԻ 60-ԱՄԵԱԿԸ<br />


ՅՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԿԱՇՈՒԵ ԳՆԴԱԿԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ՆԻԿՈԼԱՅ
ՂԱԶԱՐԵԱՆԻ 60-ԱՄԵԱԿԸ

  • 10-01-2007 13:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 11-ին կը լրանայ Խորհրդային միութեան չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն եւ կրկնակի գաւաթակիր, հայկական ֆուտբոլի մեծ վարպետներից մէկի` Նիկոլայ Ղազարեանի, 60-ամեակը: Նա խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական եւ օլիմպիական հաւաքականներում, «Արարատի» հիմնական կազմում խփել է աւելի քան 100 գոլ, եղել է անկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում Ն.Ղազարեանը նշեց, որ թէ ինքը, եւ թէ ընդհանրապես «Ոսկէ Արարատի» իւրաքանչիւր ֆուտբոլիստ խաղում էր մարզասերի համար եւ մրցասպարեզում պայքարել ամբողջ նուիրումով: «Դա մեր գերագոյն նպատակն էր ֆուտբոլում»,- ասաց անուանի ֆուտբոլիստը:
  -   Սպորտ