ԵԽԽՎ Մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերին ներկայացուել է Մարտի 1-ի քրէական գործով կատարուած աշխատանքները


ԵԽԽՎ Մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերին ներկայացուել է Մարտի 1-ի քրէական գործով կատարուած աշխատանքները

  • 20-07-2011 19:19:27   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ Միրզոյեանը յուլիսի 20-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխաւորած պատուիրակութեանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՀՔԾ յատկապէս կարեւոր գործերի աւագ քննիչ, Մարտի 1 -ի քրէական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Յարութիւնեանը, յանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը, Հայաստանի Հանրապետութիւնում Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Սիլվա Զեհեն։ Հանդիպման ընթացքում քննարկուել են 2008 թուականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած «զանգվածային անկարգութիւնների» կապակցութեամբ յարուցուած քրէական գործի նախաքննութեան արդիւնքներին վերաբերող հարցեր: Ա.Միրզոյեանը մանրամասնել է ՀՀ նախագահի յանձնարարականից յետոյ նշուած քրէական գործով կատարուած աշխատանքները եւ ընդգծել, որ քննութեան առաջնային նպատակը զանգվածային անկարգութիւնների ընթացքում տասն անձանց մահուան, ինչպէս նաեւ անձանց մարմնական վնասուածքներ ստանալու դէպքերի բացայայտումն է: Միաժամանակ արձանագրել է, որ քրէական գործով հնարաւորինս ապահովուում է թափանցիկութիւնը, եւ ամիսը երկու անգամ քննչական խմբի ղեկավարը հանդիպում է զանգվածային լրատուութեան միջոցների ներկայացուցիչների հետ: Հիւրերը դրական են գնահատել քննութեան թափանցիկութիւնը` կարեւորելով քննութեան արդիւնքների նկատմամբ վստահութեան մթնոլորտի ձեւաւորումը, ինչին մեծապէս կը նպաստի յատկապէս 10 անձանց մահուան դէպքերի բացայայտումը:
  -   Քաղաքական