Մադրիդի «Ատլետիկոյի» գլխաւոր մարզիչ Գրեգորիոյ Մանսանոն Marca պարբերականին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ նրան այլեւս չի անհանգստացնում թիմի յարձակուող Սերխիոյ Ագուերոյի տրանսֆերի հարցը:
Յիշեցնենք, որ Արգենտինայի հաւաքականի ֆուտբոլիստն արդէն նախորդ մրցաշրջանի վերջում յայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում հանդէս գալ մայրաքաղաքային թիմում: Այս ամէնին զուգահեռ, մինչ օրս նրա տեղափոխութիւնը մէկ այլ թիմ՝ հանելուկ է մնում բոլորի համար:
«Ագուերոն, ինչպէս եւ Արգենտինայի հաւաքականի միւս բոլոր ֆուտբոլիստները, պարտաւոր է վերադառնալ ակումբում իր պարտականութիւններին: Քանի նա պաշտպանում է մեր ակումբի գոյները, ես չեմ անհանգստանայ նրա տեղափոխութեան հարցում»,- յայտարարել է Մանսանոն: