Միւնխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գալիք մրցաշրջանում մեծ նպատակներ ունի: Ֆրանսիացի ֆուտբոլիստը յայտարարել է, որ ամենայն լրջութեամբ է վերաբերուելու իւրաքանչիւր խաղին, որպէսզի գոհացնի երկրպագուներին:
«Եթէ ինձ յաջողուի խաղադաշտում ցուցադրել իմ կարողութիւնների գերագոյն մասը, ապա ես արդէն կարող եմ համեմատուել աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ: Կարող եմ նաեւ նշել հոգեբանական պատրաստուածութիւնը, ինչում ինձ շատ է օգնել թիմի գլխաւոր մարզիչ Հիւպ Հայնկեսը»,- յայտարարել է Ռիբերին: