Հայաստանի 4 ակումբները դուրս մնացին եւրագաւաթների խաղարկութիւններից
22-07-2011 12:46:29 | Հայաստան | Սպորտ
Ինչպէս նախորդ տարի, այս տարի եւս Հայկական ֆուտբոլային 4 ակումբները դուրս մնացին եւրագաւաթների խաղարկութիւններց: Վերջինը մրցասպարէզը լքեց «Միկան», որը յուլիսի 22-ին սեփական հարկի տակ 0:1 հաշուով պարտութիւն կրեց «Վոլերենգայից» եւ դուրս մնաց յետագայ պայքարից: Յիշեցնենք, որ Նորվեգիայում կայացած առաջին հանդիպումը նոյնպէս աւարտուել էր «Վոլերենգայի» 1:0 հաշուով յաղթանակով:
Երեւանեան հանդիպման ելքը վճռուեց ընդմիջումից յետոյ: 48-րդ րոպէին հայ երկրպագուների բոլոր յոյսերը մարեց Ֆրեդի Դօս Սանտոսը, ով գլխով եզրափակեց խաղընկերոջ անկիւնայինից կատարած փոխանցումը:
Յաւելենք, որ այս պարտութիւնից յետոյ Հայասատանը Եւրոպական ակումբային վարկանիշային ցուցակում իջաւ 49-րդ հորիզոնական, եւ յաջորդ տարի Չեմպիոնների Լիգայի խաղարկութիւնը մեր չեմպիոն թիմը կը սկսի որակաւորման 1-ին փուլից: