Հայաստանի Շախմատի հաւաքականը յաղթեց Չինաստանի ընտրանուն


Հայաստանի Շախմատի հաւաքականը յաղթեց Չինաստանի ընտրանուն

  • 22-07-2011 12:21:27   | Հայաստան  |  Սպորտ
 Չինաստանի Նինբոյ քաղաքում ընթացող շախմատի Աշխարհի 8-րդ թիմային առաջնութեան 5-րդ տուրում Հայաստանի հաւաքականը 2.5-1.5 հաշուով առաւելութեան հասաւ տանտէրերի նկատմամբ եւ պահպանեց առաջատարի իր դիրքերը: Իրենց խաղատախտակների վրայ պարտիաները ոչ-ոքի աւարտեցին Լեւոն Արոնեանը, Սերգեյ Մովսիսեանը եւ Վլադիմիր Յակոբեանը: Մրցամարտի ելքը որոշուեց Իւ Եանգի - Գաբրիէլ Սարգսեան խաղում: Սեւերով հանդէս եկող մեր գրոսմայստերը կարողացաւ դիրքային առաւելութեան հասնել մրցակցի նկատմամբ եւ յաղթանակի նժարը իր կողմ թեքել, այսպիսով թիմային արդէն 3-րդ յաղթանակը պարգեւելով Հայաստանի հաւաքականին: Ներկայացնում ենք նաեւ 5-րդ տուրի միւս խաղերի արդիւնքները` Եգիպտոս - Ռուսաստան 1:3 Հնդկաստան - ԱՄՆ 1:3 Հունգարիայ - Իսրայէլ 3.5:0.5 Ադրբեջան - Ուկրաինայ 1.5:2.5 Յաւելենք, որ յուլիսի 23-ին Հայաստանի մրցակիցը կը լինի Հնդկաստանի հաւաքականը:
  -   Սպորտ