Չիլիի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ «Ուդինեզեյի» յարձակուող Ալեքսիս Սանչեսը մօտ օրերս պայմանագիր կը կնքի «Բարսելոնայի» հետ: Ըստ Sport.es-ի, երկար բանակցութիւններից յետոյ երկու ակումբները վերջապէս համաձայնութեան են եկել չիլիացու տրանսֆերի հարցում:
Իսպանական լրատուամիջոցների հաղորդմամբ, Սանչեսի տեղափոխութիւնը «կապտա-նռնագոյններին» 26 մլն եւրոյ է արժեցել, իսկ յետագայում, ֆուտբոլիստի յաջող մրցելոյթների դէպքում, կատալոնացիները իտալական ակումբին կը վճարեն եւս 11 մլն եւրոյ:
«Ես շատ ուրախ եմ: Վերջապէս երազանքս իրականացաւ: Հիմա ամէն ինչին աւելի լուրջ կը մօտենամ», - յայտարարել է «Բարսայի» նորեկը: