Մշակւում են հայկական գիւղմթերքը հնդկական շուկայ արտահանելու ծրագրեր<br />


Մշակւում են հայկական գիւղմթերքը հնդկական շուկայ արտահանելու ծրագրեր

  • 22-07-2011 20:17:53   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի գիւղատնտեսական արտադրանքը իրենց երկրի սպառողներին ներկայացնելու, նպատակով հնդկական 4 ոլորտային ընկերութիւններ բանակցութիւններ են սկսել Հայաստանի գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միութեան /ՀԳՀՄ/ ֆերմերների եւ կաշեգործների ճիւղային միութեան հետ: Ինչպէս տեղեկացրեց ՀԳՀՄ ֆերմերների եւ կաշեգործների ճիւղային միութեան նախագահ Վլադիմիր Գալստեանը, այդ նպատակով Հայաստանից յուլիսի կէսերին աշխատանքային այցով մի պատուիակութիւն մեկնեց Հնդկաստան եւ տեղի գործարարներին եւ սպառողներին ներկայացրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 15 ընկերութիւնների թողարկած գյուղմթերքի, պահածոների ու խմիչքների մի հարուստ տեսականի: Այցի շրջանակներում հայ պատուիրակները հանդիպել եւ փոխշահաւէտ համագործակցութեան վերաբերեալ քննարկումներ են անցկացրել Հնդկաստանի առեւտրականների եւ արդիւնաբերողների պալատի, Հնդկաստան-ապհ առեւտրի պալատի վերամշկուող գյուղմթերքների եւ արտադրանքի ներմուծման զարգացման կազմակերպութեան ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Հնդկական շուկայ հայկական գյուղմթերքն արտահանելու բանակցութիւններն այսօր թեւակոխել են նոր փուլ եւ իրականացւում են հնդիկ գործընկերների հետ համատեղ ուժերով: Ըստ Վլադմիր Գալստեանի հնդիկ գործարարների հետ իրենք հաստատել են մշտական էլեկտրօնային կապ, աշխատանքներն ընթանում են արդիւնաւէտ եւ իրենք արդէն սկսել են հայկական գյուղմթերքը Հնդկաստանի լայն սպառողներին ներկայացնելու ծրագրերի մշակումը: Նշենք, որ այս աշխատանքներում հայկական բիզնեսի ներկայացուցիչներին գործուն աջակցութիւն է ցուցաբերում Հնդկաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը` ի դէմս ՀՀ լիազօր դեսպան Արա Յակոբեանի:
  -   Տնտեսութիւն