Փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ


Փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ

  • 23-07-2011 15:29:37   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւոգեանն այսօր Արարատի մարզում ծանօթացաւ «Հմհ-հայաստան»-ի ծրագրերով, մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացուող աշխատանքների ընթացքին: Այս մասին հաղորդում է կառավարութեան մամլոյ ծառայութիւնը: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Է. Բարսեղեանը, ոռոգման ոլորտի պատասխանատուներ: Փոխվարչապետին տեղում ներկայացուեց «Հմհ-հայաստան»-ի ծրագրով վերականգնուող եւ վերազինուող Ռանչպար-մխչեան պոմպակայաններում իրականացուող աշխատանքները: Տեղեկացուեց, որ պոմպերն արդէն շահագործման են յանձնուած, իսկ շինաշխատանքների հիմնական մասն աւարտուած է: Աշխատանքներն ամբողջութեամբ կ'աւարտուեն առաջիկայ 2-3 շաբաթուայ ընթացքում: Ա. Գէորգեանը շահագործող ընկերութիւնների հետ քննարկեց հետշինարարական աշխատանքներին, ինչպէս նաեւ շահագործման ընթացքում առաջացող հնարաւոր խնդիրների վերացմանը վերաբերող հարցեր` կարեւորելով նման դէպքերում հէնց կապալառու ընկերութիւնների հետ թերութիւնները վերացնելու հանգամանքը: Ա. Գէորգեանն այցելեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկուած Մասիս քաղաքի թիւ 6 եւ թիւ 2 դպրոցնէր, որտեղ ընդհանուր առմամբ 41 մլն դրամ է նախատեսուել: Վերանորոգման աշխատանքներն աւարտուած են Մասիսի թիւ 6 դպրոցում, թիւ 2 դպրոցում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացոյցի: Բաղրամեան գիւղի դպրոցում Ա. Գէորգեանին ներկայացուեց վերակառուցման ծրագրի ընթացը, որի համար նախատեսուել է 16 մլն դրամ: Այնուհետեւ փոխվարչապետը Փոքր Վեդի համայնքում ծանօթացաւ «Հմհ-հայաստան»-ի ծրագրով իրականացուող համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման ընթացքին, վերակառուցուած ջրագծերի որակին: Որոշուեց, որ կատարուած աշխատանքի վերաբերեալ համայնքի եւ Ջօը-ի ղեկավարների մտահոգութիւնը լրացուցիչ կը քննարկուի կապալառու ընկերութեան եւ «Հմհ-հայաստան» Պոակ-ի հետ, որպէսզի թերութիւնները պարտադիր վերացուեն: Ա. Գէորգեանը ծանօթացաւ նաեւ համայնքի մանկապարտէզի վերանորոգման աշխատանքներին: Մանկապարտէզը, որը ՀՀ նախագահի նախընտրական խոստումների ցանկից է, շահագործման կը յանձնուի 2012 թուականին: ՀՀ փոխվարչապետն Արալէզ համայնքում ծանօթացաւ «Հմհ-հայաստան»-ի ծրագրերով իրականացուած ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման աշխատանքներին: Այստեղ Ա. Գէորգեանը խիստ անբաւարար համարեց կատարուած աշխատանքների որակը` յանձնարարելով Պոակ-ի տնօրինութեանն առաւելագոյնը մէկ ամիս ժամկէտում պարտադրել կապալառու ընկերութեանը վերացնել ի յայտ եկած թերութիւնները` հակառակ դէպքում կիրառել անորակ աշխատանքների դէպքում նախատեսուած պատժամիջոցները ողջ ծաւալով: Փոխվարչապետը կարեւորելով աշխատանքները ժամկէտում իրականացնելու հանգամանքը` մարզպետին յանձնարարեց ուշադրութեան կենտրոնում պահել մարզում իրականացուող բոլոր կապիտալ շինաշխատանքների որակը: Այնուհետեւ Արարատի մարզպետարանում մարզպետարանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսութեան պետական կոմիտէի ներկայացուցիչների, մարզը սպասարկող Ջօը-ի տնօրէնների մասնակցութեամբ անցկացուեց խորհրդակցութիւն, որտեղ քննարկուեցին մարզային ընթացիկ հարցեր: Ջօը-ի հետ քննարկմանը փոխվարչապետը կարեւորեց գուղացիական տնտեսութիւններին ոռոգման ջրի` անխափան եւ ըստ պահանջարկի մատակարարումը` միեւնոյն ժամանակ ներկաների ուշադրութիւնը հրաւիրելով ջրի վարձավճարների ժամանակին հաւաքագրումների վրայ: Ա. Գէորգեանը նկատեց, որ համակարգի արդիւնաւէտ գործունէութեան համար պարտադիր հանգամանք է հաւաքագրումն իրականացնել պլանաւորուած ցուցանիշներին համապատասխան, որի դէպքում հնարաւոր է ժամանակին կատարել բոլոր ֆինանսական պարտաւորութիւնները: Ջօը-ի տնօրէնները իրենց հերթին ներկայացրին համակարգում իրականացուող կապիտալ ծրագրերի ընթացքը, նշելով, որ վերակառուցման ծրագրի շնորհիւ նկատելի կը բարձրանայ ոռոգման կազմակերպման արդիւնաւէտութիւնը: Անդրադարձ կատարուեց նաեւ Ջօը-ի տիրոյթում գտնուող խորքային հորերի վրայ ջրաչափեր տեղադրելու անհրաժեշտութեանը: Փոխվարչապետին զեկուցուեց, որ խնդրահարոյց Մասիսի տարածաշրջանի Ջօը-ի տիրութիւմ գտնուող բոլոր 90 խորքային հորերի վրայ տեղադրուած են ջրաչափեր:
  -   Տնտեսութիւն