Պույոլի մասնակցութիւնը Իսպանիայի սուպերգաւաթին հարցականի տակ է


Պույոլի մասնակցութիւնը Իսպանիայի սուպերգաւաթին հարցականի տակ է

  • 25-07-2011 16:33:14   |   |  Սպորտ
 «Բարսելոնայի» աւագ Կառլոս Պույոլը, չնայած երկար բուժումներին, դժուար թէ կարողանայ իր թիմին օգնել օգոստոսին կայանալիք Իսպանիայի սուպերգաւաթի հանդիպումների ժամանակ: Բժիշկների վկայութեամբ, Իսպանիայի հաւաքականի կենտրոնական պաշտպանը մինչեւ առաջին հանդիպումը չի կարողանայ վերականգնուել ձախ ծնկի վնասուածքից, որը նա ստացել էր դեռեւս նախորդ մրցաշրջանի վերջում: Յիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգաւաթակրի կոչումը կը վիճարկեն երկու անհաշտ մրցակիցնէր «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռէալը» օգոստոսի 14-ին եւ 17-ին կայանալիք հանդիպումներում:
  -   Սպորտ