Հայաստանի շախմատի հաւաքականը աշխարհի չեմպիոն


Հայաստանի շախմատի հաւաքականը աշխարհի չեմպիոն

  • 26-07-2011 12:08:19   | Հայաստան  |  Սպորտ
 Չինաստանի Նինբոյ քաղաքում աւարտին մօտեցող աշխարհի թիմային առաջնութիւնում Հայաստանի ազգային հաւաքականը վերջին տուրում, յուլիսի 26-ին, մրցեց Ուկրաինայի հաւաքականի հետ: Հայաստանի հաւաքականի բոլոր չորս գրոսմայստերները ոչ-ոքի աւարտեցին իրենց պարտիաները: Գրանցուեց 2-2 հաշիւը: Դրանով Հայաստանի ազգային հաւաքականը հաւաքեց14 միաւոր եւ նշանաւորեց իր յաղթանակը աշխարհի թիմային առաջնութիւնում: Յիշեցնենք, որ յուլիսի 25-ին Հայաստանի շախմատային ընտրանին մրցեց Ադրբեջանի հաւաքականի հետ եւ ոչ-ոքի` 2-2 հաշուով աւարտեց մրցամարտը: Այս անգամ Հայաստանին պարտութիւնից փրկեց Վլադիմիր Յակոբեանը, ով երրորդ խաղատախտակի վրայ սպիտակ ֆիգուրներով առաւելութեան հասաւ Մամեդովի նկատմամբ, Լեւոն Արոնեանը եւ Սերգեյ Մովսիսեանը իրենց պարտիաները աւարտեցին ոչ-ոքի, իսկ Գաբրիէլ Սարգսեանը սեւերով զիջեց Մամեդեարովին:
  -   Սպորտ