Յայտարարւում է մրցոյթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եւրոպական յանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար


Յայտարարւում է մրցոյթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եւրոպական յանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար

  • 26-07-2011 14:22:26   | Հայաստան  |  Հայտարարություններ
 Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան ղեկավարը յայտարարում է մրցոյթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եւրոպական յանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար: Վաւերացնելով «Խոշտանգումների եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եւրոպական կ'ոնուենցիան` Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եւրոպական յանձնաժողովի անդամ: Համաձայն կոնուենցիայով հաստատուած ընթացակարգերի` Եխխվ-ում Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան ղեկավարը ԵԽԽՎ գլխաւոր քարտուղարին պէտք է ներկայացնի երեք թեկնածութիւն, որոնցից կ'ընտրուի Հայաստանը ներկայացնող յանձնաժողովի անդամը: Մրցոյթին մասնակցել ցանկացողները պէտք է ունենան բարձրագոյն կրթութիւն` ցանկալի է իրաւաբանի, բժշկի կամ հոգեբանի մասնագիտութեամբ: Նախընտրելի են բանտային համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագէտներ: Թեկնածուները պէտք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտօնական լեզուներից առնուազն մէկին (անգլերէն, ֆրանսերէն): Մրցոյթին մասնակցել ցանկացողները պէտք է ներկայացնեն ինքնակենսագրութիւն (CV)` ուղարկելով այն estera.mkrtumyan@parliament.am էլեկտրօնային հասցէին: Կից ներկայացուած է ինքնակենսագրութեան ձեւանմուշը : Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկէտն է 2011 թուականի օգոստոսի 19-ը: Մրցոյթի նախնական (փաստաթղթային) փուլը յաղթահարած թեկնածուները Եխխվ-ում ՀՀ ԱԺ պատուիրակութեան ղեկավարի կողմից կը հրաւիրուեն հարցազրոյցի: Մանրամասներին ծանօթանալ ցանկացողները կարող են զանգահարել 077 11 22 22` պատուիրակութեան քարտուղար Էսթեր Մկրտումեանին: Մրցոյթի արդիւնքները կը հրապարակուեն մինչեւ 2011 թուականի սեպտեմբերի 5-ը:
  -   Հայտարարություններ